Իրականում «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ...

Փաստորեն մեր և Փաստինֆոյի մասին շատ բաներ է ասվել, բայց մենք որևէ կերպ չենք կարողացել մեր դիրքորոշումը հայտնենք, որպեսզի ամբողջական լինի: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայկական երկրորդ հեռուստաալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը՝ անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ի և ՀՌՀ նախագահի կողմից Հանրային հեռուստատեսության «Լուրեր» ծրագրով երևանյան սլոթի մրցույթի փակ քվեարկության տվյալների գաղտնազերծմանը, առ այն, թե ՀՌՀ որ անդամը՝ ինչպես է քվեարկել:

«Իրականում  «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ն որևէ ծավալուն մոնիթորինգ չի իրականացրել, կամ այն վերլուծությունը, որն իրենք տպագրել են, չի պարունակում որևէ տառ կամ ստորակետ, որից կարելի է գալ այն եզրահանգմանը, որ այդտեղ մոնիթորինգ է եղել: Մարդիկ վերցրել են ՀՌՀ որոշումը, որը բաց է, բոլորիս հասանելի է եղել, վերցրել արտատպել են»: