Այսօր առավոտյան 9։00-ի սահմանում իր տնից ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա Նախշքարյանը, այս մասին հայտնել է փաստաբան Աբրասիմ Աթոյանը։
Նրա խոսքով՝ Նախշքարյանը այժմ Հակակոռուպցիոն կոմիտեում է գտնվում:
«Այսօր առավոտյան բնակարանից են տարել 9։00-ի սահմաններում։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության հիման վրա են ձերբակալել»,–ասաց նա։
Նախշքարյանը Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Գյումրու գրասենյակի տնօրեն է, նաեւ «Հայաստան» դաշինքնով պատգամավորի թեկնածու էր։



