
Ես ուզում եմ կրկնել՝ ասվածը պետք է պարզի Քննչական կոմիտեն: Այդ նույն կնոջ հայտարարությունները, որոնց մեջ լսել եմ բազմաթիվ հակասական բաներ: Քննչական մարմինը կպարզի՝ ով է ճիշտ, ով սխալ: Այս մասին Կառավարության նիստից հետո, ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ անդրադառնալով կոմիտեի նախկին աշխատակցի աղմկահարույց դեպքի մանրամասներին։
Նա նշել է, որ ինքը դեռևս չի հրավիրվել Քննչական կոմիտե, երբ հրավիրվի, հարցաքննվի, կհայտնի այդ մասին:
Թովմասյանը նաև հավելել է, որ աշխատակցի ամուսինն իր հասցեին հայհոյանքներ է հնչեցրել, որոնք ինքը չի լսել: Դրանք ևս կփոխանցվեն քննչական մարմնին:
«Իրենք են փաստել՝ այդ կինը, որ իր ամուսինն է հայհոյանքներ ուղարկել ինձ և շատ լավ կլինի, որ հենց իրենք էլ այդ փաստերը ներկայացնեն իրավապահ մարմիններին»,-ասել է նա։