Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակը հայտարարել է, որ Իրանի և Լիբանանում «Հեզբոլլահ»-ի դեմ առջևում դեռ մի քանի շաբաթվա մարտեր են սպասվում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Սպասվում է, որ մենք ևս մի քանի շաբաթ մարտեր կվարենք Իրանի և «Հեզբոլլահ»-ի դեմ», - ասել է բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը:
Նա հավելել է, որ ամեն օր հասցվող հարվածները թուլացնում են Իրանին:
ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ ռազմական գործողություններ են սկսել փետրվարի 28-ից, Իրանն էլ պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանի երկրներում էներգետիկ ենթակառուցվածքներին և ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտներին:
Իրանում պատերազմի ավելի քան երեք շաբաթվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 1500-ը։ Իսրայելում զոհվել է 16 մարդ: Ամերիկացի զինծառայողների շրջանում զոհերի թիվը 13 է։ Ամերիկա-իսրայելական գործողությունների ֆոնին Իսրայելի ուղղությամբ «Հեզբոլլահ»-ի հարվածներից հետո Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը։ Քաղաքացիական անձանց շրջանում զոհեր կան նաև Պարսից ծոցի երկրներում։



