Արթուր Վանեցյանն ուղղակի ստում է. Իոաննիսյան

«Ես պնդում եմ, որ Վանեցյանը մտերիմ հարաբերությունների ունի նշված քրեական հեղինակությունների հետ,-Politik.am-ի զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տնօերն Արթուր Վանեցյանի՝ այսօր արված հայտարարությանը, որ իրականությանը չեն համապատասխանում Իոաննիսյանի այն պնդումները, թե ինքը մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակությունների հետ:

«Ես պնդում եմ, որ այդ մարդիկ նաև օգտվում են իր՝ որոշակի առումով, «տանիքավորումից»: Եվ ավելին՝ կան քրեական հեղինակություններ, որոնք զբաղված են Արթուր Վանեցյանի շահերի պաշտպանությամբ որոշ շրջանակներում, և այս առումով Արթուր Վանեցյանն ուղղակի սուտ է ասում»,-ավելացրեց Իոաննիսյանը:

Մեր ճշտող հարցին, թե ի՞նչ շրջանակների մասին է խոսքը, Իոաննիսյանը պատասխանեց. «Հանրային կարծիքի ձևավորման հարցում, լրատվամիջոցների հետ կապված հարցերում որոշ քրեական հեղինակություններ փորձում են աջակցություն ցուցաբերել Արթուր Վանեցյանին: Չի կարող նորմալ պայմանններում քրեական հեղինակությունը զբաղվել իրավապահ մարմնի ղեկավարի պաշտպանությամբ»:

Դանիել Իոաննիսյանը նշեց, որ թվարկաված երեքի մեջ կա անձ, որ հեղափոխությունից հետո փախել է երկրից, Մարսել է թռել.«Այս առումով խիստ անհասկանալի է, թե ինչ եղավ, որ այն մարդն այդքան հանգիստ հետ եկավ Հայաստան ու իր համար հանգիստ ապրում է, թեև իր որոշ հանցագործություններ քննարկվում էին ամենաբարձր ատյաններում ամենաբարձր պաշտոնատար անձանց կողմից»:

Իոաննիսյանը տեղեկացրեց նաև, որ Արթուր Վանեցյանի և ԱԱԾ ղեկավարության գործունեության հետ կապված իր և իրավապաշտպան Արթուր Սաքունցի կողմից  հանցագործության մասին հաղորդում կա Հատուկ քննչական ծառայություն, և վերջիններս արդեն ունեն Արթուր Վանեցյանի խորհրդականի բացատրությունը առ յան, որ այդ արարքները կատարվել են Արթուր Վանեցյաի գիտությամբ (խոսքը «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Գարեգին Միսկարյանի՝ ԱԱԾ-ից ստացած նամակի մասին է, որում իրեն առաջարկում էին հերքել իր ֆեյսբուքյան գրառումը):