Եթե Սորոսի հիմնադրամը ցանկանար գործել Արցախու...

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար այսօր Կառավարությունը որոշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին  հատկացնել 16 մլն 200 հազար դրամ: Այս կապակցությամբ Politik.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ:

-Կարծիքներ կան, որ այս ֆինանսավորմամբ ՀՀ կառավարությունը փորձում է ազդել Արցախի ընտրությունների ընթացքի վրա, և փորձ է արվում պետության քողի տակ Սորոսի հիմնադրամի հետ կապված կազմակերպությունը մտցնել Արցախ:

Իհարկե լրիվ նորմալ է, որ ՀՀ-ն փորձում է ազդել Արցախի ընտրւթյունների վրա՝  դրանք ավելի ժողովրդավար դարձնելով, ոչ թե ազդելով ընտրությունների արդյուների վրա և կանխորոշելով, թե ով պետք է հաղթի: Սա մի պրոցես է, որն օրինակ Եվրոպական միությունը արել է Հայաստանի համար, փորձել է ազդել ընտությունների ոչ թե արդյունքների, այլ որակի վրա: Զարմանալի կլիներ եթե ՀՀ չաջակցեր Արցախիւն այս հարցում:

Ինչ վերաբերում է Սորոսի գրասենյակի արցախ մտնելուն կասեմ հետևյալը՝  եթե Սորոսի հիմնադրամը ցանկանար գործել Արցախում, դա այդպես էլ կլիներ: Կարծիքները, որ Սորոսի հիմնադրամը իր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներին Արցախ տանելու համար կազմակերպել է, որ պետությունից ֆինասավորում տրվի, անլուրջ են: 

- 2015 թվականից Ձեր ՀԿ-ն զբաղվում է ընտրությունների մոնիտորինգով և վերահսկողությամբ, սակայն մինչ այս չենք փորձել դա իրականացնել Արցախում: Ինչո՞ւ մինչև հիմա չենք որոշել Ստեփակերտում ունենալ գրասենյակ, որը պետք է վերահսկեր ընտրությունների օրինական ընթացքը, ի՞նչն էր խանգարում:

Կար 2 լուրջ պատճառ, առաջինն այն էր, որ նախկինում մենք ունեինք լուրջ զգացում, որ Արցախի իշխանություների կողմից ողջունված չէինք լինի: Այդուհանդերձ տեղացի չենք, եթե տեղացի լինեինք դա բնականաբար հաշվի չէինք առնի: Երկրորդն այն էր, որ Արցախի ստատուսի հետ կապված խնդիրներ կան, շատ քչերը այնտեղ որևիցե բան կֆինանսավորեն: Բնականաբար Հայաստանի նախկին իշխանությունը չէր ֆինանսավորելու որևէիցե պրոեկտ, որը միտված կլիներ Արցախում ժողովրդավարության տարածմանը, քանի որ ոչ ժողովրդավար կառավարությունը չէր կարող ֆինանսավորել ժողովրդավարության տարածում: 

Ամեն դեպքում, պետք է ասեմ, որ մեր ՀԿ-ն, չունենալով Արցախում գրասենյակ կամ միավոր, նախկինում այնտեղ որոշակի գործունեություն ծավալել է: Եղել են թրեյնինգներ, Արցախից լրագրողներ, ովքեր մեր մոտ վերապատրաստում են անցել:

- Ձեզ կոչում են ոչ կառավարական կազմակերպություն և Ձեր կարծիքով՝  կառավարությունից դրամաշնորհ ստանալով՝ կարողանալո՞ւ եք ապահովել կազմակերության անկախությունը, և հասարակությանը համոզել, որ ձեր տեսակետները այլևս անկախ են: 

Կարծում եմ՝  հիմա բոլորին պարզ է, որ ես մեկ տարի առաջ որևիցե մոտիվացիա չունեի կառավարության տեսակետը առաջ տանելու, երբ այդ տեսակետը չէր համընկնում մեր տեսակետի հետ: Ըստ էության, ժամանակը ցույց տվեց, որ այդ մեղադրանքներն անհիմն են: 

Ինչ վերաբերում է այս դեպքին ուզում եմ ընդգծել հետևայալը՝  նախ այդ ֆինանսավորումը ուղղվում է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակետի գրասենյակ» ՀԿ-ին, որն առաձին ՀԿ է և կապված չէ այստեղինի հետ: Ընդհանուր տրամաբանության մեջ ասեմ, որ այն գումարը, որը Ստեփանակերտի գրասենյակը ստանում է կառավությունից Հայաստանի «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարեկան բյուջեի 10 տոկոսն էլ չկա: 

Նույն գումարը կարող էր ստանալ նաև Հայաստանի «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, բայց չստացավ, քանի որ այն վերահսկում է Հայաստանի իշխանության և կառավարության գործունեությունը մի շարք ոլորտներում, բնականաբար խնդիր կլիներ, եթե դրա բյուջեն ձևավորվեր ՀՀ կառավարոթյան կողմից: