
«Հրապարակ» թերթը գրել է․
Հունիսի 6-ին Դատավորների ընդհանուր ժողով է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համալրումը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ամենահավանական թեկնածուն Արման Թովմասյանն է, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն պատրաստվում է կրկին առաջադրվել։
Սակայն դատավորների մոտ «թքած ունեմ» տրամադրություններ են՝ տասնյակ դատավորներ չեն պատրաստվում մասնակցել ժողովին, եւ խնդիրը ոչ թե օրակարգի հետ է կապված, այլ՝ դատական իշխանության նկատմամբ գործադիրի վերաբերմունքի։ Փորձում են միասնական բոյկոտ անել, բայց չեն կարծում, թե կստացվի, քանի որ Հայաստանում 310 դատավոր կա։ Իշխանությունը ցանկության դեպքում կապահովի քվորում:
Թեեւ մի քանի անգամ ընդհանուր ժողովները չեն կայացել` քվորումի բացակայության պատճառով:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։