
PlayCity-ն առաջինն է Հայաստանում, որ գործարկել է տեսաշարք, որն ամբողջությամբ պատրաստված է արհեստական բանականության (AI) միջոցով։ Այն հանրությանն է ներկայացվել ընդամենը մեկ շաբաթ առաջ, և դրա հեղինակն է Google DeepMind ընկերությունը։ Տեսաշարքը ստեղծվել է Veo 3 գերհզոր մոդելի հիման վրա, որը դեռևս հասանելի չէ հայ օգտատերերի համար։
PlayCity-ն գործում է 2002 թվականից և տարիների ընթացքում կարողացել է ամրապնդել իր դիրքը որպես բացօթյա էքստրիմի առաջատար հարթակ Հայաստանում։ Այն աչքի է ընկել որպես Հայաստանում բացօթյա կարտինգի առաջին նախաձեռնություն, իսկ հետո նաև՝ բոուլինգի և փեյնթբոլի կազմակերպմամբ։ Վերջին շրջանում համալրվել է նոր հնարավորություններով՝ լազերթագ, մագլցման պատեր և պարանային այգի։ Կից գործում է նաև կարտինգի դպրոց։
«Մենք՝ PlayCity-ի թիմը, հավատացած ենք, որ նոր սերնդի հաճախորդներին ներգրավելու համար պետք է խոսել նրանց լեզվով, և արհեստական բանականությունը դարձել է ժամանակակից մարդու անբաժան մասը։ Դեռ 2023-ին մենք առաջինն էինք Հայաստանում, ով իրականացրեց ֆոտոարշավ՝ Midjourney հարթակի միջոցով, և այս նոր նախաձեռնությամբ ևս մնում ենք հավատարիմ մեր նորարար սկզբունքներին», — նշում են PlayCity-ում։
Տեսահոլովակները հասանելի են հետևյալ հղումով