Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնա...

Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարս տանող ճանապարհով։

Պատճառը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում իրականացվող վերանորոգման աշխատանքներն են։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։

Սահմանափակումները կգործեն մինչև մայիսի 31-ը ժամը 18:00-ն: Ճանապարհը բաց է մարդատար մեքենաների համար։

Հիշեցնենք, որ Ռազմավիրականճանապարհը միակ գործող ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով): Վիճակագրության համաձայն՝ Վերին Լարսով անցնում է օրական շուրջ 150 հայկական բեռնատար։