flightradar24.com-ի տվյալների համաձայն, այսօր Անկարայից Երեւան ժամանել է օդանավը։ Նույն կայքի տվյալները ցույց են տալիս, որ այն 16:41-ին շարժվել է Զվարթնոցից, հատել Թուրքիայի սահմանը, այս պահին մոտենում է Էրզրումի օդանավակայանին, սակայն Էրզրումում վայրէջք չկատարեց, թռիչքը շարունակվում է եւ ամենայն հավանականությամբ վայրէջք կկատարի կրկին Անկարայում։ Եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում հայ-թուրքական ուղղությամբ բավականին ուշագրավ ազդակներ են փոխանակվում ու նաեւ Էրդողանն էլ հայտարարեց, որ Փաշինյանը հանդիպման առաջարկ է փոխանցել իրեն Վրաստանի վարչապետի միջոցով, ապա այս ինքնաթիռի հայտնվելը Երեւանում դառնում է խիստ ուշագրավ ու ինտրիգային։



