
Ինդոնեզիայում փրկարարները թթվածին և ջուր են հասցնում փլուզված դպրոցի շենքի բետոնե փլատակներում մնացած աշակերտներին, հաղորդում է NDTV World-ը:
Փրկարարները, ոստիկաններն ու զինվորներն աշխատել են ամբողջ գիշեր և Սիդոարջո քաղաքի Ալ Խոզինի իսլամական գիշերօթիկ դպրոցի փլատակներից դուրս են բերել 8 վիրավորի:
Առավոտվա դրությամբ անհետ կորած է համարվում 65 աշակերտ, որոնք հիմնականում 12-17 տարեկան տղաներ են:
Պաշտոնյաները հայտնել են, որ զոհվել է մեկ 13-ամյա տղա և վիրավորվել 99 աշակերտ: Մի քանիսը ծանր վիճակում են: