Ինդոնեզիայի Ֆլորես կղզում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լաբուան Բաջո քաղաքից 72 կմ հյուսիս-արևելք։ Քաղաքում բնակվում է մոտ 188 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։



