Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BR...

Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը դարձել են BRICS-ի գործընկեր երկրներ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Կազանում BRICS-ի գագաթնաժողովը ցույց տվեց համաշխարհային մեծամասնության ցանկությունը՝ հաստատել արդար աշխարհակարգ, բարեփոխել համաշխարհային ինստիտուտները և կառուցել հավասար տնտեսական կապեր: APEC-ի մեր գործընկերները՝ Ինդոնեզիան, Մալայզիան, Թաիլանդը, դարձան ասոցիացիայի գործընկերներ», – ասել է Պանկինը APEC-ի տնտեսությունների արտաքին գործերի և առևտրի նախարարների համատեղ հանդիպման ժամանակ: