Ինդոնեզիան կավարտի մայրաքաղաքի տեղափոխման գոր...

Ինդոնեզիայի իշխանությունները մտադիր են մինչև 2028 թվականը վերջնականապես ավարտել մայրաքաղաքի՝ Ջակարտայից Նուսանտարա տեղափոխման գործընթացը: Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մուհամմադ Քոդարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ պետական ​​հաստատությունների համար անհրաժեշտ բոլոր շենքերի շինարարությունը կավարտվի մինչև 2028 թվականը՝ համաձայն Ինդոնեզիայի նախագահի հանձնարարականների։