
Ինդոնեզիայի իշխանությունները և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) դեկտեմբերին Ռուսաստանում կստորագրեն ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։
Այս մասին հաղորդել է Jakarta Globe պարբերականը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Սուգիոնոյին։
Այս համաձայնագիրը կբացի տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ», - Ջակարտայում իր բելառուս գործընկեր Մաքսիմ Ռիժենկովի հետ հանդիպումից հետո ասել է Ինդոնեզիայի ԱԳ նախարարը։