Ինչու իշխանությունը նահանջեց Մայր Աթոռի դեմ ա...

Ինչպես հայտնի է կիրակի օրվա համար իշխանությունների թերեւս ուղիղ հանձնարարականով սադրիչ բռնի գործողություններ էին նախատեսվում Հայ Առաքելական եկեղեցու դեմ, Մայր Աթոռի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ։ Հարձակումը, սակայն չկայացավ։

Ըստ էության կարող ենք արձանագրել, որ այդ սադրիչ գործողությունների կուրատորները վերջին պահին որոշեցին նահանջել։ Պատճառները մի քանիսն են։ Նախ ժողովրդի մեծաթիվ ներկայությունը։ Պարզ էր, որ որեւէ սադրանք հակադարձվելու էր կոշտ կերպով։ Բացի այդ, լրատվամիջոցների ներկայությունը։ Դա կարող էր մեծ աղմուկ բարձրացնել ոչ միայն Հայաստանում եւ Սփյուռքում հատկապես ու մեծահարուստ արտասահմանաբնակ հայերի մոտ դժգոհությունը հավելյալ պրոբլեմներ էին լինելու Փաշինյանի համար, որը առանց այն էլ լավ վիճակում չէ։ Բացի այդ, եկեղեցու աշխարհաքաղաքական գործոնը հաշվի առնվեց ու եկեղեցու դեմ ոտնձգության դեպքում հնարավոր նեգատիվ արձագանքը Մոսկվայից։ Հունվարին ամենայն հավանականությամբ Փաշինյանը մեկնի Մոսկվա, ու այդ այցի ժամանակ տհաճ իրավիճակ կլիներ, եթե գլխիկոր բացատրություններ տար Կրեմլում եւ ռուսահայ մեծահարուստներին, թե ինչու է թույլ տվել նման սադրանք։

Մի խոսքով, ուրախալի է այն, որ կամաց-կամաց սկսում է ամեն ինչ իր տեղն ընկնել, ու ինչպես ասել է Սամվել Ֆարմանյանը՝ շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին՝ հայի հայ լինելը ամրապնդելու համար։