Ամիսներ առաջ հասարակական գործիչ Դանիել Իոաննիսյանին պատկանող «Փաստերի ստուգմանը հարթակը» հրապարակել էր ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը և հանգել եզրակացության, որ նա կեղծ տվյալներ է ներկայացրել՝ ապօրինի հարստացումը թաքցնելու համար:
Հրապարակումից կարճ ժամանակ անց «Փաստերի ստուգման հարթակի»՝ «Fip.am»-ի արձանագրած փաստերի հիման վրա ՀՔԱՎ գրասենյակը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ։ Հետագայում ՀՔԾ-ն պարզեց, որ Սիմոնյանի կողմից որևէ իրավախախտում թույլ չի տրվել։
Այսօր Politik.am-ը փորձեց Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել, թե ինչ քաղաքական պրոցես էր տեսնում իր դեմ սկսված այդ արշավի հետևում: «Տեսնում եմ ամփութություն»,-նշեց Սիմոնյանը:
Վերջինս նաև չհերքեց, որ հրապարակումները կարող էին լինել, քանի որ ինքը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ընկերն է, իսկ իր դեմ ուղղված հրապարակումներից առաջ մեդիաարշավ էր սկսվել հենց ԱԱԾ տնօրենի դեմ:
«Կարծիք կա, որ ես հայ-ռուսական բարեկամական խմբի ղեկավարն եմ, և իմ հարաբերությունները ՌԴ գործընկերների հետ շատ ավելի լավ են, նաև դրա պատճառով. կան նաև այլ կարծիքներ»,-ասաց Սիմոնյանը։



