Այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու ԱԺԲ-ի (որի կորիզն են կազմում Սասնա Ծռեր խմբավորման անդամները) հանրահավաքը։ Իշխանությունների համար կարծես կարևոր է, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավիրած բազմահազարանոց ցույցի ֆոնին ԱԺԲ-ի հանրահավաքը ևս բազմամարդ լինի։
Ոստիկանության մեր աղբյուրները տեղեկացնում են, որ տարբեր ստորաբաժանումներ հրահանգ են ստացել ոստիկանապետից ԱԺԲ հնարահավաքին մասնակցել քաղաքացիական հագուստով։ Պաշտոնական հիմնավորումը տեղում դիտարկումներ անելն է, բայց հանրահավաքին քաղաքացիական հագուստով մասնակցելու պատրաստված ոստիկանների թիվն այլ բանի մասին է խոսում։ Ըստ մեր աղբյուրների, խոսքն առնվանզ 600 ոստիկանի մասին է։
Իհարկե դժվար է միանշանակ պնդել, որ ԱԺԲ ղեկավարները տեղյակ են կամ պայմանավորված են այս իշխանությունների հետ, բայց ակնհայտ է , որ իշխանությունները նպատակ ունեն մարդաշատ դարձնել հանրահավաքը։
Սա նաև կարծես դրսի խաղացողների համար է արվում, մասնավորապես Ռուսաստանի։ Փաշինյանը հասկացնում է Ռուսաստանին, որ հակառուսական տրամադրված ուժերը աջակցություն ունեն և եթե փորձեն իրենից ազատվել, ապա կարող է իշխանությունը փոխանցել նրանց։



