Ինչու՞ են 1 ու կես միլիոն դրամ աշխատավարձ շար...

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այն տեղեկությանը, որ կառավարությունը կրճատելու է ՄԻՊ-ի ֆինանսավորումը։

 

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«ՄԻՊ-ի ֆինանսավորումը ուզում են կրճատել՝ բյուջեում «քիչ փող ունենալու» պատճառաբանությամբ:

 

ՀարցԵՐ.

1. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ պատերազմում պարտություն կրած ՊՆ նախարարը:

2. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ առողջապահության հետ կապ չունեցող և որպես փոխնախարար համավարակի դեմ պայքարը տապալած Առողջապահության նախարարը:

3. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ բարձր տեխնոլոգիաներում 0 ձեռքբերում գրանցած ԲՏ նախարարը:

4. Ինչու՞ է 1.500.000 դրամ աշխատավարձ շարունակում ստանալ տնտեսական խորը անդունդ մեզ գլորած և 0-ական ներդրումներ ապահովող էկոնոմիկայի նախարարը:

ԵՒ այսպես շարունակ: Դուք սրիկա եք, պարոնայք: Ամեն ինչից զատ դուք ու մենեջմենթը, առավել ևս՝ կրիզիս մենեջմենթը իրար հետ նույնքան կապ ունեք որքան մարմնավաճառը և կուսաթաղանթը»: