Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Politik.am-ի տեղեկությունների համաձայն վարչապետ Փաշինյանը խիստ դժգոհ է եղել Մելքոնյանի աշխատանքից։ Նա չի կարողացել իրավիճակ փոխել իր ղեկավարած կառույցում և ոլորտում առկա արատավոր բարքերը գործել են ինչպես նախկինում։ Կառույցը շարունակվել է դիտարկվել, որպես գյուղացիների թալանի միջոց։
Մեր տեղեկություններով այս ոլորտում իշխանությունները կտրուկ փոփոխությունների են նախապատրաստվում՝ կփոխվի առկա օրենսդրական դաշտը, որպեսզի Կոմիտեն ի վերջո արդյունավետ գործի։



