Ինչու չի կարող լինել ՀՀ դրոշները, և հնչել օրհ...

Իսկ ինչի՞ մենք հետահայաց չենք նայում, դրան նախորդող իրավիճակին. այսինքն, եթե հնչում են ինչ-որ արտահայտություններ, որ թույլ չի տրվելու պատարագ իրականացնել և ժողովուրդը հնարավորություն չի ունենալու իրացնել իր իրավունքը, մասնակցել պատարագին, մենք խոսում ենք այն երևույթի մասին, որը միտված է այդ հնարավոր խնդիրը չեզոքացնելուն։  Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8–ին, Ազգային ժողովում, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, անդրադառնալով նրան, որ Գյումրիի Յոթ վերք եկեղեցում պատարագի նախորդ օրը դռները կնքվեցին, Շիրակի թեմի որևէ հոգևորականի մուտքը թույլ չէին տալի, դռները հսկում էին ՊՊԾ աշխատակիցները, արդյո՞ք խնդրահարույց չէ գնալ և հոգևորականին ասել՝ քո սպասավորման վայր չես կարող մտնել։

«Եկեք բոլոր երևույթներին նայենք ճիշտ և ըստ ժամանակագրական հաջորդականության»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ ուժ կիրառելով եկեղեցուց հանել են այն անձանց, որոնք կաթողիկոսի անունն են հնչեցրել պատարագի ժամանակ, Գալյանն ասաց. «Կարծում եմ, որ հասարակական կարգի պահպանման պատասխանատուներ կան, ես չէ, որ պետք է գնահատեմ իրենց գործողությունների իրավաչափությունը։ Եթե դրանք հատում են իրենց իրավաչափության սահմանը վատ է, եթե չեն հատում և միտված են հասարակական կարգի պահպանմանը, լավ է։ Այն բոլոր գործողությունները, որոնք իրապես միտված են հասարակական կարգի պահպանմանը դրական եմ գնահատում, այն գործողությունները, որոնք միտված չեն կամ ենթադրում են լիազորությունների չարաշահում, վատ եմ գնահատում»։