Ինչպես ոստիկանությանը հայտնել երթևեկության խա...

Եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած նախագիծն ընդունվի, քաղաքացիներից յուրաքանչյուրը կարող է հատուկ հավելվածի միջոցով նկարահանել ու ոստիկանությանը հայտնել ճանապարհային երթևեկության խախտումների մասին: Քաղաքացու անձը կմնա գաղտնի, հետևաբար, այսպես կոչված, գործ տվողի պիտակն էլ չի կրի: Այս նախագիծն է այսօր քննարկվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում, որը դրական եզրակացություն է ստացել:

Առավել մանրամասն զեկուցել է նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

«Քաղաքացի-ոստիկանության համագործակցության արդյունքում բազմաթիվ իրավախախտումներ ի հայտ են գալիս սրա արդյունքում: Ոստիկանությունը արձագանքում է քաղաքացիների ահազանգերին և վարույթներ են իրականացվում, մեկ-երկու անգամ քրեական գործեր են հարուցվում: Հաշվի առնելով մենթալիտետը՝ խնդիրներ են լինում: Սա  քաղաքացիների պահանջն է, ովքեր դիմել են վարչրապետին, ստեղծվել է նախագիծը: Գաղափարը հետևյալն է, հավելված կստեղծվի, որտեղ յուրաքանչյուր ֆիզիկական անձ կգրանցվի, ինքը կարող է ուղիղ կապով փոխանցել ոստիկանությանը, տեսանյութը կուղարկվի համապատասխան սերվերին, և ոստիկանության աշխատակիցները կկազմեն վարչական ակտ»,- ասել է նա:

Հարցը լայն քննարկման է արժանացել, որտեղ պատգամավորները խոսել են, այսպես կոչված, «գործ տալու» կամ իրեն վատություն արած վարորդին դիտավորությամբ հետապնդելու մասին հարցերը: