Ինչպես որ վերջ ենք դրել «հայկական օկուպացիայի...

Իրանական կողմին բազմիցս տեղեկացվել է, հատկապես անցյալ տարի տեղի ունեցած բախումներից հետո, որ Ադրբեջանի տարածքը չի օգտագործվի որևէ հարևան պետության դեմ։ Այս մասին ԱԽ նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք դա թույլ չենք տա, ինչպես որ երբեք թույլ չենք տվել։ Որովհետև դրա համար որևէ հիմք չկար։ Ադրբեջանը ո՛չ այն ժամանակ, ո՛չ էլ այս անգամ չի մասնակցել Իրանի դեմ գործողություններին և չի մասնակցի։

Որովհետև սա մեր դիրքորոշումն է։ Մենք որևէ շահագրգռվածություն չունենք հարևան երկրների դեմ որևէ գործողություն իրականացնելու հարցում, և մեր քաղաքականությունը թույլ չի տալիս դա։ Մենք պաշտպանում ենք և պաշտպանել ենք մեր տարածքային ամբողջականությունը։

Ինչպես որ վերջ ենք դրել «հայկական օկուպացիային», այնպես էլ պատրաստ ենք ցույց տալ մեր ուժը ցանկացած չար ուժի դեմ, և թող Իրանը չմոռանա դա։ Նրանց կողմից կատարված այս ահաբեկչական գործողությունը, ինչպես նաև մյուս բոլոր տգեղ գործոնները, մեծ անշնորհակալության օրինակ են։

Վերջին իրադարձությունների տեղի ունենալուն պես մենք նրանց հաղորդագրություն ուղարկեցինք և մեր ցավակցությունը հայտնեցինք։

Բոլոր հանձնարարականները տրվել են։ Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն, կտարվի բողոքի նոտա, և կձեռնարկվեն այլ դիվանագիտական ​​քայլեր։ Սահմանի վերաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ»,-ասել է Ալիևը: