Ինչպես նվազագույն աշխատավարձ ստացող անձը մի ք...

Իրենք մի քանի տարվա ընթացքում բավականին հարստացել են և տրամաբանական հարցադրում է առաջանում հասարակության մոտ, թե ինչպես նվազագույն աշխատավարձ ստացող անձը մի քանի տարվա ընթացքում դարձել է  առանձնատների ու մեքենաների տեր: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների վերաբերյալ այօրվա իշխանությունների մեղադրանքներին, պատգամավորն ասաց. «Մենք ունենք մի իրավիճակ, երբ իշխանությունները չեն կարողանում հստակ արձանագրել, թե բյուջե որքան գումար է վերադարձվել: Տարիներ շարունակ խոսում էին բանակի թալանից, բայց որքան գումար է բյուջե վերադարձվել, դա բյուջեի քանի տոկոսն է եղել, որ վերադարձվել է»: