Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստերը շարունակվում են և անցկացվում ակտիվորեն, դրանցում մինչ օրս քննարկվել են խորհրդարանի լիազորությունները, ընտրական համակարգը և այլ հարցեր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 3-ին հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Այս պահին ԱԺ-ի ինքնալուծարման որևէ մեխանիզմ նախատեսված չէ։
Ինչ վերաբերում է կայուն մեծամասնությանը, ապա ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից ճիշտ գտանք, որ հիմնական առաջին ընտրություններից հետո, եթե մեկ կուսակցություն քաղաքական մեծամասնություն չի ձևավորում կամ չի ձևավորվում կոալիցիա, ոչ թե գնանք երկրորդ փուլին, այլ լինեն նոր ընտրություններ, նոր ընտրություններ՝ նոր հնարավորություններ ստեղծելով քաղաքական բոլոր ուժերի մասնակցությամբ, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ստեղծեն քաղաքական ուժերին նաև համախմբվելու երկրորդ ընտրությունների համար», - նշել է Գալյանը։



