Ինչպե՞ս խուսափել Pegasus-ով վարակվելուց. Հայտ...

Հայտնի ծրագրավորող Սամի Հայրապետյանը, անդրադառնալով Pegasus-ի միջոցով գաղտնալսումներին, գրում է.

«Քանի որ Pegasus-ի թեման արդեն խուճապային է դարձել։ Եկեք բառացի գրեմ։

Նոյեմբերի 23-ին Apple ընկերությունը հրապարակել է նյութ, որտեղ տեղեկացրել է, որ պատրաստվում է դատական հայց  ներկայացնել ընդդեմ NSO Group-ի (Israel), որը ֆինանսավորվում է հատուկ ծառայությունների կողմից։ Նաև նյութի մեջ ասվում է, թե ինչպե՞ս է Apple ընկերությունը տեղեկացնելու այն օգտատերերին՝ որոնք դարձել են NSO Group-ի համար թիրախ։

Օգտատերերը, որոնց հեռախոսները հնարավոր է՝ վարակվել են լրտեսական ծրագրով,  կստանան զգուշացնող նամակ այն էլ․ հասցեի վրա, որը որ կապված է Apple ID-ին և/կամ iMessage-ին։ Նաև Apple-ի վեբ կայքի գլխավոր կառավարման էջի վերևի մասում ցույց կտան զգուշացնող մեծ բաներային բլոկ։

Apple-ը նաև նշել է, որ հնարավոր է և մեկ-մեկ սարքերի մեջի վիրուս գտնող/ճանաչող ծրագիրը կեղծ ահազանգ անի։ Նաև շատ հարձակումներ կարող են աննկատ լինեն, քանի որ NSO-ի ծրագրեր/զենքեր/վիրուսներ-ի աշխատանքի տակտիկան շատ հաճախ փոխվում է։

Ու էդ ամեն ինչից խուսափելու համար, նաև խորհուրդ է տվել հետևել ստորև նշված քայլերին

1. Միշտ օգտագործել Apple-ի ամենավերջին ՕՀ-ը (այսինքն iPhone 8-ից ներքև կարող եք գցել աղբամանը)։
2. Հեռախոսի վրա անպայման օգտագործել գաղտնաբառ։
3. Միացնել երկփուլային անվտանգության համակարգը (էն որ ես 2016-ից ճղվում եմ)։
4. Հավելվածները տեղադրել միայն ու միայն APP Store-ից։
5. Չանցնել անծանոթ հղումներով, ու չբացել անծանոթների կողմից ուղարկված ինչ-որ բաներ, որոնք իրենց մեջ կարող են պարունակել այդ վիրուսը (նկար, երգ, ֆայլ, տեսանյութ և այլն)։

Հ․Գ․ սրանք էն կետերն են, որոնք ես գրեթե ամեն օր Ձեզ ասում եմ։ Ի դեպ Հայաստանում Պեգասուս ծրագրի առկայությունը պաշտոնապես ոչ մի տեղից հաստատված չէ։ Ես որպես մասնագետ, իմ ունեցած տեղեկությունների վրա հիմնվելով կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը չունի Պեգասուս ծրագիր։

Ամեն դեպքում Պեգասուսը օգտագործում են «շիշկեքի» կամ «ինֆորմատորների» վրա»։

Նա նաև հիշեցրել է, որ ծրագիրը չի կարող հասանելի լինել բոլորի համար, NSO Group-ն այն վաճառում է միայն կառավարություններին, այն օգտագործել կարող է միայն NSO Group-ը։ Գնորդ պետությունները դիմում են NSO Group-ին ծրագրով վարակելու համար, և իսրայելական ընկերությունն է անձամբ զբաղվում վարակելով։

Ծրագրավորողը մտահոգիչ է համարում այն զգուշացնող նամակները, որ հայաստանցիները վարակված են։ Այդ տեղեկատվությունը հայտնվել է միջազգային մեդիայում, իսկ Հայաստանում վարակվելու մասին հայտարարել են մի քանի քաղաքական գործիչներ։

Անդրադառանալով այն հայտարարությունները, թե «ՈՉ ՄԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ չի կարող վերահսկել Pegasus-ի մուտքերն ու ելքերը, ուր մնաց դրա մասին զգուշացնի իր գնորդներին»,  Սամի Հայրապետյանը նշում է՝ նախընտրում է այս առումով հավատալ Քրեյգ Ֆեդերիքին։