Ինչպես են Փաշինյանին դիմավորում Ղազախստանում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Վարչապետը հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովի և Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: