Ինչպես են գերեվարվել Արցախի ռազամաքաղաքական ղ...

«Մարդիկ անընդհատ խոսում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարվելու մասին, բայց չեն էլ մտածել, որ ինչպես է հնարավոր եղել 120 հազար արցախցիների անվտանգ տեղափոխել Հայաստան՝ ընդ որում առանց Հայաստանի էական միջամտության»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը՝ ներկայացնելով, թե ինչպես են գերեվարվել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

Նա հայտնում է, որ ի սկզբանե եղել է 5 հոգուց կազմված ցուցակ, որոնք պետք է ձերբակալվեին ու տեղափոխվեին Ադրբեջան. «Այդ հինգ հոգանոց ցուցակը փոխանցվել է  Արցախի նախագահին։ Նրանց թվում էին՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Իշխանյանը։

Եթե Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի թեման պարզ է, ապա հարց է առաջանում, թե ինչու էին ներառված եղել Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Բաբայանը։ Արցախի նախագահը, երբ այս հարցը բարձրացրել է, տեղեկացվել է, որ այդ երկու հոգու մասով կա առանձին ձերբակալելու և  կալանավորելու վերաբերյալ որոշում կայացված Ադրբեջանի կողմից։

Նախագահը տեղեկացրել է բոլոր 5 անձանց, ընդ որում՝ Ռուբեն Վարդանյանին տեղեցարել է  հեռավար եղանակով։