Ինչպես են դիպուկահարները տանիքից հետևում քաղա...

Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ իրավիճակը շարունակում է խիստ լարված մնալ: Այստեղ դեռ վաղ առավոտից ավտոբուսներով բերված ոստիկանները շարունակում են բերման ենթարկել քաղաքացիներին, ովքեր այստեղ են հավաքվել Նիկոլ Փաշինյանի մուտքը մասնաշենք արգելափակելու համար:

Փաշինյանը քիչ առաջ մեծ թվով թիկնապահներով շրջապատված ժամանեց կառավարության շենք՝ լսելով «Նիկոլ, դավաճան» վանկարկումները: