Ինչպես ձեւավորվեց Ղարաբաղյան հակամարտության մ...

«Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի կողմից միջնորդական առաքելություն ստեղծելու հրամանը տրվեց 1992 թվականի մայիսի 5-ին,- հիշում է ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը եւ շարունակում,- ու թեեւ հրամանում ներկայացված էր առաքելության մասնակիցների ցանկը, սակայն իրական թիմը դեռ պետք էր ձեւավորել, քանի որ բոլոր նրանք, ովքեր թղթի վրա հանդիսանալու էին առաքելության անդամներ, պահպանում էին իրենց նախկին գործառույները եւ չէին կարող ամբողջապես կենտրոնանալ Ղարաբաղի վրա։

Չկար գիտելիք, կենդանի կապեր, մեր արդեն արտաքին գործընկերների հայերի եւ ադրբեջանիցների պատկերացումների հանդեպ վերաբերմունք, եւ ներքին գործընկերների հետ համախոհություն։ Հատկապես ՌԴ ՊՆ-ի հետ, որը իրեն պահում էր որպես պետություն պետության մեջ։ Ինչ որ փորձառություն միջնորդական առաքելություն ունեի ես Անգոլայում ԽՍՀՄ դեսպան աշխատելուս բերումով /1987-90 թթ/, սակայն ակնհայտորեն բացակայում էր բազմակողմանի դիվանագիտության համար անհրաժեշտ հմտությունը։ Անհրաժեշտ էր անհապաղ կերպով խորամուխ լինել իրավիճակի սպեցիֆիկայում, եւ անշուշտ, կենտրոնացնել կապերը, որոնք ունեի հայերի եւ ադրբեջանցիների շրջանում, որպեսզի ավելի լավ հասկանայի տեղի ունեցողը։ Ունեցածս պատկերացումները Անդրկովկասի մասով եւ ունեցածս ծանոթությունները բավական սուղ էին։

Մինչ այդ երկու անգամ էի եղել տարածաշրջանում՝ 1976 թվականին, Վենեսուելայի ԱԳ նախարար Էսկոբար Սալոմի Թբիլիսի կատարած այցի ժամանակ եւ 1983 թվականին, երբ ուղեկցում էի Կուբայի ԱԳ նախարար Իսիդրո Մալմյեկրային Երեւան։ Իհարկե Հայաստանի այն ժամանակվա ԱԳ նախարար Ջոն Կիրակոսյանի հետ զրույցը, ով ներկայիս փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հայրն է, ինձ բավական հետաքրքիր մի տեղեկություն տվեց։ Երեկոյան ոչ պաշտոնական զրույցի ժամանակ, երբ հյուրերը արդեն գնացել էին հանգստանալու, նա դժգոհեց, որ Բաքվում շարունակվում է հայերի հանդեպ հակակրանքի կուլտիվացումը։ Հաջորդ օրը նա ինձ տվեց մի քանի էջ Ջալիլ Մամեդղուլիզադեի «Մորուքով երեխան» վիպակից, որը հրապարակվել էր 100 հազարանոց տիրաժով տպագրվող «Գյանլըք»ում 1983 թվականին։ Այնտեղ հերոսները խոսում էին այն մասին, թե ինչու հայերը իսլամ չեն ընդունում։ Հերոսներից մեկն էլ ասում էր, որ եթե հայերը ընդունեն իսլամ, ապա ալլահի համար կարիք չէր լինի դրոխք ստեղծելու եւ ում էր այնտեղ ուղարկելու։ Դժոխքը ստեղծվել է հայերի համար։

Իմ հավատը սակայն, ինտերնացիոնալիզմի հանդեպ աներկբա էր եւ ես առանձնապես ուշադրություն չդարձրեցի Ջոն Կիրակոսյանի՝ կենցաղային մակարդակի վիրավորվածությանը։ Սեփական առաքինի հավատը ժողովուրդների եղբայրության մասին համարում էի համընդգրկուն մեր ողջ երկրի համար»։

Հատված Վ․ Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին գրքից»

Թարգմանությունը՝ Politik.am-ի