Ինչո՞վ է պայմանավորված Նազենի Ղարիբյանին ընտր...

Այսօր Օպերայի թատրոնի աշխատակիցների հրավիրած ժողովի ժամանակ թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը հայտարարեց` ինչո՞վ է պայմանավորված, որ այսպես շտապ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահի ընտրություն տեղի ունեցավ և ընտրվեց Նազենի Ղարիբյանը.

«Այո՛, ժամանակին կառավարման խորհրդի նախագահը եղել է այն ժամանակվա Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Բայց հիմա դեռևս կառավարությունը ձևավորված չէ, ինչո՞վ էր պայմանավորված այս շտապողականությունը», - հարցրեց նա:

Կառավարման խորհուրդն այն մարմինն է, որը թատրոնի տնօրենի հետ իրականացնում է թատրոնի ղեկավարումը: Այսինքն, թատրոնի ներսում բարձրացված բոլոր հարցերը: Իսկ  հիմա, Արզումանյանի հավաստմամբ, թատրոնի աշխատակիցները չեն պատկերացնում՝ ինչպե՞ս է Նազենի Ղարիբյանն աշխատելու այդ խորհրդում: