Այսօր Դիլիջանում կայացած Մտքերի հայկական գագաթնաժողովի բացման ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանն ունի բավական խոր հարաբերություններ ԵՄ-ի հետ և հանդիսանում է ԵԱՏՄ կարևոր անդամ, այն կամուրջ է, միջնորդ երկու կողմերի միջև․
«Հայ գործարարները հրաշալի, ֆանտաստիկ բանակցողներ են։ Ինչո՞ւ ուրեմն Հայաստանը չի կարող լինել բանակցող Եվրոպայի և Ասիայի միջև», - հարց ուղղեց Արմեն Սարգսյանը։
Խոսելով հայկական ուժի մասին՝ ՀՀ նախագահը շեշտեց, որ 21-րդ դարը լինելու մարդկային ներուժի դարաշրջան։
«Հայաստանը խոշոր, բազմազգ ընկերությունների բազա դարձնելը հնարավորություն կտա ստարթափների համար լավ բազա ձևավորել։ Մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ ուղեղների գագաթնաժողովը կարող է մի օր ունենալ իր քույր ձեռնարկը՝ Հայ մտքերի գագաթնաժողով։ Մենք պետք է սովորենք պատեր չկառուցել մեր ազգի ներսում, չպետք է պատեր կառուցել Հայաստանում, սփյուռքում և Արցախում ապրողների միջև», - ասաց Սարգսյանը։



