Ինչո՞ւ է «Պատիվ ունեմ»-ը «բոյկոտել» իր իսկ ղե...

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երեկ պետք է քննարկվեր «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» հայտարարության նախագիծը, սակայն նախագիծը հեղինակած ֆրակցիայից որեւէ պատգամավոր նիստին չի ներկայացել, իսկ զեկուցողը խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էր։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ նման դեպքերում նախագծի քննարկումը հետաձգվում է մինչեւ երկամսյա ժամկետով։

Մենք տեղեկացանք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը միտումնավոր չի ներկայացել նիստին, վստահ լինելով, որ իշխող մեծամասնությունը մերժելու է նախագիծը, եւ մարտավարական փոփոխության են գնացել՝ նախ լսումներ կազմակերպել, որ չստացվի, թե մերժված նախագծի վերաբերյալ ժամերով քննարկումներ են անում, հետո միայն հարցը կրկին օրակարգ բերել։