
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը , «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովի շրջանակներում չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։
մասնավորապես, լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու որեւէ կերպ չհիշատակվեց Հայաստանի տարածքները օկուպացնելու երրորդ տարելիցը, չեղավ այց «Եռաբյուր»։
Արմեն Գրիգորյանը երկար ժամանակ փորձում էր բացատրել, որ միջոցառումը սկսվում է և ինքը պետք է նախապատրաստվի։
Նա նաև հայտարարեց, որ միջոցառումից հետո էլ չի պատասխանի լրագրողների հարցերին։
Դիտարկմանը, որ մինչեւ միջոցառման սկսվելը շատերը հարցազրույցներ են տալիս, լրագրողներին, ԱԽ քարտուղարն ասաց. «Նորմալ է, որ բոլորը հարցազրույց են տալիս, ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես խնդրում եմ, որ հնարավորություն տաք միջոցառման մասնակցելու համար նախապատրաստվել և սկսել միջոցառումը»։