Դուք հանգամանալից ելույթ ունեցաք, ասացիք, որ այս 8 տարիների ընթացքում ինչ հսկայական աշխատանք եք կատարել, որովհետև բոլոր ոլորտները քանդված են եղել, անգամներ ավելի քիչ աշխատավարձ են ստացել, հիմա մի նոր փուլ է, երբ 5000 կմ ասֆալտ է արվել։ Մենք ունենք 2 ծախսային մաս. մեկը՝ պարտադիր ծախսերն են՝ մինչև անգամ դեմոգրաֆիկ խնդիրների համար եք ծախսեր անում, անապահով ընտանիքներն են, թոշակներն են, և ունենք ծախսային մաս, որը պետք է գեներացնել։ Դուք ձեր ելույթում ասացիք, որ սուբսիդավորել եք և՛ IT ոլորտներ, և՛ մնացած գյուղատնտեսական և այլ արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք սկսել են արդեն գեներացնել։



