Ի՞նչ ուղերձ եք ուղարկում ժողովրդավար ​​Հայաստ...

Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Ֆրագկոս Էմանուիլ Ֆրագկուլիսը քննադատել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ ապրիլի 25-ին Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցի առնչությամբ։

«Հայաստանն ընտրում է ժողովրդավարությունը, ընդունում Եվրոպական միության անդամակցության օրենքը, բախվում սպառնալիքների, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարն այցելում է ավտոկրատ Ադրբեջան. ինչո՞ւ պարգևատրել ագրեսորին և անտեսել բարեփոխիչին: Կայա Կալլա՛ս, ի՞նչ ուղերձ եք ուղարկում ժողովրդավար ​​Հայաստանին, որը պաշտպանում է իր հողերն Ադրբեջանից»,-X-ում գրել է Ֆրագկուլիսը։ 

Կալլասն Ադրբեջան կժամանի ապրիլի 25-ին: ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի այցի նպատակները հստակեցված չեն: