Ի՞նչ հարցեր են քննարկել Ռուսաստանի եւ Ադրբեջա...

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը Բաքու կատարած այցի ընթացքում բանակցություններ է վարել Ադրբեջանի արտաքին հետախուզության եւ պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարության հետ։

Ինչպես տեղեկացրել է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարության հետ բանակցություններում նշվել է, որ «ռուս-ադրբեջանական համագործակցությունը հատուկ ծառայությունների գծով դինամիկ է զարգանում, բնույթով կառուցողական է, փոխշահավետ եւ վստահելի եւ ուղղված է Ռուսաստանի եւ Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանությանը»։