Ի՞նչ եք ուզում դուք Թալինի քաղաքապետը հունից...

Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչու է այսօր եկել Մայր Աթոռ սուրբ Էմիածին։

Նա դմելով լրագրողներին, ասաց. «Ես վաղը ժամը 12–ին բոլորիդ հրավիրում եմ Թալին, կասեմ ձեզ պատճառը։ Այստեղ եկեղեցու բակ է, այստեղ այս ամենը չի կարելի։ Ես իրրավունք չունե՞մ որպես ՀՀ քաղաքացի այցելել այստեղ»,–ասաց նա՝ նկատի ունենալով լրագրողների խմբվելը չի շուրջը։

Դիտարկմանը, որ լրրագրողները Մայր աթոռի բակում շատ այլ բաներ են տեսել, մասնավորապես, թե ինչպես են ԱԱԾ–ականները ներխուժում վեհարանի տարածք, Սափեյանն ասաց. «Յուրաքանչյուր օրինախախտության դեպքում, կլինի դա եկեղեցու բակ, կլինի հյուրատուն, կլինի համայնքապետարան, ԱԱԾ–ն պետք է ներխուժի»։

Այլ հարցերի նա չպատասխանեց։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայ Եկեղեցու հետ նրա դիմակայության մեջ աջակցող 10 եպիսկոպոսների կողմից տարածած հայտարարության մեջ վերջինս կոչ են արել քաղաքացիներին դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, միանալ իրենց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Դրանից հետո Արագածոտնի թեմը, որի առաջնորդը ձերբակալված բարձրաստիճան հոգևորականների շարքում է, հայտարարություն տարածեց՝ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ձերբակալված հոգևորականների աջակցության միասնական ժամերգությունը կսկսվի այսօր ժամը 17:00-ին՝ կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հավաքի հետ միաժամանակ:

Գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդեն հայտարարել են պատարագին իրենց մասնակցության մասին:

Քիչ առաջ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը 10 եպիսկոպոսների հավաքին չի մասնակցելու, թեեւ աջակցում է նրանց։