Ինչ են քննարկել իշխանական պատգամավորներն ու վ...

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում հանդիպում էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Հանդիպումը տևեց մոտ 2 ժամ, Փաշինյանը գրասենյակից հեռացավ՝ լրագրողների հարցերին չպատասխանելով։

Լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ վարչապետի ու «Իմ քայլը» խմբակցության հանդիպումներն ավանդական են դարձել։

«Քննարկեցինք 2019 թվականին տեղի ունեցածը, 2020-ի մեր տեսլականը, հարցեր ուղղեցինք վարչապետին, նրանից պատասխաններ ստացանք։ Մշտապես նման հանդիպումներ եղել են և լինելու են, արտառոց որևէ բան չկա։ Նպատակ է դրվում այն արդյունքները, որ գրանցվել են 2019-ին, այս տարի կրկնապատկվեն»-նշեց նա։