Ի՞նչ են Եվլախում քննարկելու Լեռնային Ղարաբաղի...

ԼՂ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ 2023թ․ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին։