Այն, որ իշխանությունը, կարող է և փոխում է մարդկային բնավորություններ, ավելի քան հասկանալի է: Բնավորության փոփոխություն այս մեկ տարվա ընթացքում արձանագրվել է նաև ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի մոտ:
Տիկինը, ով ժամանակին՝ մինչ իշխանության գալը (կամ՝ իշխանության նոր եկած ժամանակ) լավ հարաբերություններ ուներ լրատվամիջոցների հետ, այսօր խուսափում է նրանցից:
Իշխանական պաշտոնյաները, որոնք բազմիցս են հայտարարել, որ եթե չլիներ մեդիան, հեղափոխությունը իրականություն չէր դառնա, այսօր «մերժում են» նույն այդ մեդիա ներկայացուցիչներին:
«Ես հարցազրույց չեմ պայմանավորվել»,-այսօր FACTOR.TV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ փոխխոսնակը: Հարց է առաջանում՝ ինչու՞ մինչ այս պաշտոնը ստանալը՝ Նազարյանը պատրաստ էր պատասխանել լրագրողների հարցերին՝ առանց նախապես պայմանավորվածություն ունենալու:



