Շատերն են քննարկում այն հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանը չի հանդուրժում այն մարդկանց ովքեր բարձր ռեյտինգ ունեն, դրանք լինեն ընդիմադիրներ, թե սեփական թիմակիցներ։
Վառ օրինակներից մեկը թերևս ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի օրինակն է։ Բոլորի համար անսպասելի ու հանկարծակի, Փաշինյանի իշխանության երբեմնի պահապանը հրաժարական ներկայացրեց։ Երբ հետևում ենք այդ ամիսներին կատարված հարցումներին, պարզ է դառնում, որ Վանեցյանի վարկանիշը գնալով աճում էր ու ընդհուպ մոտենում էր վարչապետի ցուցանիշին։
Ակնհայտ է, որ վարչապետը չհանդուրժեց այդ ամենը ու պաշտոնանկ արեց ԱԱԾ պետին։
Ամիսներ անց, երբ ակնհայտ դարձավ, որ իշխանական տարբեր քարոզչամիջոցների միջոցով Վանեցյանին վատաբանելուց հետո, կրկին ԱԱԾ նախկին պետի վարկանիշը բարձր է, օրեր առաջ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի էլեկտրոնային տարբերակում մի նյութ հրապարակվեց, որում իբրև թե բացահայտվում է թե Վանեցյանը գործունեություն է իրականացրել ի վնաս վարչապետի ընտանիքի։ Իսկ դրանից հետո փորձ արվեց ինֆորմացիոն դաշտ նետել լուրեր, որ Վանեցյանը իր պաշտոնավարման ժամանակ ցանկացել է հեղաշրջում իրականացնել։
Այսօր արդեն մամուլում լուր հայտնվեց, որ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և խոսակցություն կա, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը։
Ահա թե ինչ է լինում, եթե վարկանիշդ մոտենում է վարչապետի վարկանիշին։



