ԼՀԿ պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Ռուբիկ Ստեփանյանն այցելել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ օրերս անկարգություններ են եղել՝ ի պաշտպանություն զոն նայողների.
«Կատարված անկարգությունների առիթով այցելեցինք քրեկատորղական հիմնարկ, որպեսզի ավելի մանրամասն տեղեկություն ստանանք: Հիմնարկում հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբրի 5-ին՝ 15:30-ին: 3-րդ և 4-րդ շենքերի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել կերակրադռնակները, այրվող առարկաներ նետել պատուհանից դուրս, ինչի հետևանով այրվել է հիմնարկի խոտածածկ տարածք: Հրդեհը մարել են ԱԻՆ աշխաըակիցները: Ինքնավնասման, կամ հացադուլի դեպքեր չկան:
Հիշեցեմ, որ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որով քրեկան ենթամշակույթը պետք է քրեականացնել: Ըստ այդմ՝ կալանավորները որոշել են բունտ անել: Քրեակատարողականի աշխատակիցների ջանքերով այն հանադարտեցվել է»,- ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտնեց Անի Սամսոնյանը:
Պատգամավորները նաև հայտնեցին, այժմ ՔԿ-ներում ավելի զգոն են, քանի որ իրավիճակը խնդրի առնչությամբ կարող է լարված մնալ, այնուհանդերձ այն վերահսկելի է:



