Ինչ է կատարվել Մուսալեռի դպրոցում. պարզաբանու...

«Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվ․ միջնակարգ դպրոցի 2-3-րդ հարկերում 7–րդ դասարանի աշակերտների և ուսուցիչների մոտ համատարած հազ է սկսվել։ Երեխաներն անմիջապես տարհանվել են», այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվել։

Նրա խոսքով՝ բոլորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն․ «Որևէ հոտ, որևէ ձայն չի լսվել։ Հասկանալի չէ՝ ինչն է գրգռել աշակերտների և ուսուցիչների կոկորդը։ Անմիջապես դպրոց են հրավիրվել ՆԳՆ աշխատակիցներ, որոնք այս պահին դեռ դպրոցում են։ Շտապօգնություն ենք կանչել, սրտի խնդիր և աստմա ունեցող երկու աշակերտ տեղափոխվել են հիվանդանոց, ևս 6 հոգի էլ՝ Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Բուժզննում անցնելուց հետո 3-ը դուրս են գրվել, 3-ն էլ կաթիլային եղանակով դեղորայք են ստանում»,- պատմեց տնօրենը։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում