
«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Նրանք, ովքեր համարում են, որ ՌԴ պարտության դեպքում Արցախը կմնա անպաշտպան, անուղղակի խորհուրդ են տալիս օգնել ռուսներին Ուկրաինայի դեմ կռվում։ Եթե այդպես եք կարծում, ձեր օրինակով փրկեք Արցախը, զենք վերցրեք ու միացեք ՌԴ զորքին, հետն էլ հուսալի ընկերոջ համբավ կունենաք, որովհետև լավ ընկերը նեղ օրվա ընկերն է։
Իսկ Արցախի անվտանգությունը, ցավոք, նաև մեր` ՀՀ անվտանգությունը, այսօրվա ունեցած ռուսական սպառազինության պարագայում, ապահովում է միջազգային առաջադեմ հանրությունը։ Աշխարհը համախմբվել է ուժով խնդիրներ լուծելու ու զոռբայության դեմ, և ինչ չի կարելի Պուտինին, չի կարելի նաև Էրդողանին ու Ալիևին։ Ուղղակի առաջադեմ աշխարհի կողքին լինել է պետք»: