Իմքայլականները մերժեցին ԼՀԿ և ԲՀԿ առաջարկած ն...

Ազգային ժողովի օրակարգային հարցերից առաջ այսօր խորհրդարանում քննարկվեցին բացասական եզրակացություն ստացած նախագծերն օրակարգ բերել-չբերելու հարցերը։ Այդ նախագծերը վեցն էին, բոլորը՝ ընդդիմության առաջարկած։

Ընդդիմության երկու խմբակցությունները կողմ քվեարկելով աջակցեցին միմյանց նախագծերն օրակարգ բերելուն։ Սակայն իմքայլական մեծամասնությունը հիմնականում դեմ քվեարկեց այդ նախագծերին, ինչի հետևանքով դրանք դուրս մնացին օրակարգից։

Նախագծերից 4-ն առաջարկել էին ԼՀԿ պատգամավորները, 2-ը՝ ԲՀԿ պատգամավորները։

Այս հարցերից բացի, Ազգային ժողովի օրակարգում արդեն իսկ ընդգրկված է 63 այլ հարց։