Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ռուսաստանից Թուրքիա վերադառնալիս ինքնաթիռում պատասխանելով լրագրողների հարցերին, իր պատրաստակամությունն է արտահայտել մահապատժի վերականգնման հարցում, եթե այն ընդունվի խորհրդարանի կողմից, գրում է «Սաբահ»-ը:
«Անգամ ամենամոտ շրջապատս ասում է, թե Եվրոպան մահապատժի համար այսպես կամ այնպես է անում: Աշխարհի տարբեր երկրներ մահապատիժ են կիրառում: Եթե խորհրդարանը քննարկի և որոշում կայացնի, ես կհաստատեմ այն:
«Իմ սիրտը կողմ է մահապատժին»,- հավելել է Թուրքիայի առաջնորդը:



