Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը, որը սեպտեմբերի 23-ին ելույթ է ունենալու Հայաստանում, ուժ է մաղթել Արցախին։
«Իմ սիրելի հայեր, մտքերով ձեզ հետ եմ ու իմ սերն եմ ուղարկում Հայաստանի, Արցախի ու ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր ու ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»,-գրել է նա Ինսթագրամի սորի բաժնում։