«Իմ քայլը» խմբակցությունը նիստ է հրավիրել: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ հերթական հավաքն են իրականացնում, կոնկրետ որևէ բան չկա:
Անդրադառնալով ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին՝ որպես Ռուսաստանում հետապնդվող քաղաքական գործչի, ՀՀ-ի փախստականի կարգավիճակ տալուն՝ Սիմոնյանն ասաց՝ մամուլում տեղեկությունները տարբեր են: Իր վերաբերմունքը կհայտնի, երբ ճշտի՝ կարգավիճակը տրվե՞լ է, թե ոչ:
Լրագրողի հարցին, թե վաղը Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է Ամուլսարի հարցով եզրակացություն հրապարակի, արդյո՞ք խմբակցությւնը քննարկելու է այս հարցը, ԱԺ փոխնախագահը պատասխանեց.
«Այսօրվա հավաքը դրա հետ որևիցե կապ չունի, Ամուլսարի հետ կապված բազմիցս ասել ենք ՝ եթե վտանգ լինի, մեզ համար միանշանակ է, որ հանքը չի շահագործվի»,- ասաց նա:



