«Իմ քայլը»-ում Ամուլսարի հարցով այլակարծությո...

«Քննարկվել են ընթացակարգային հարցեր»,-ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից վաղ դուրս գալով՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սոֆյա Հովսեփյանը: 

Պատգամավորը նշեց, որ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, սակայն զարգացումներ չկան:

«Այսինքն՝ մնացել ենք նույն այն մոտեցմանը, որ պետք է այս պահին սպասենք Կառավարության քայլերին, Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին»,ասաց պատգամավորը՝ նշելով, որ խմբակցությունում կա այլակարծություն. մի մասը գտնում է, որ Ամուլսարը չպետք է բացվի, մի մասը գտնում է, որ պետք է բացվի:

Հարցին՝ Հովսեփյանը մանդատը վայր կդնի՞, եթե, ամեն դեպքում, որոշվի շահագործել հանքը, պատգամավորը պատասխանեց.

«Եթե կարիք եղավ ակտիվիստների և ոստիկանության միջև կանգնելու, առաջին կանգնողներից մեկը ես կլինեմ, իսկ թե մանդատը վայր կդնեմ, դրա մասին խոսք թող չլինի»: 

Հովսեփյանն ասաց նաև, որ իշխանական պատգամավորներին հրահանգ չի եղել Ամուլսարի թեմայի շուրջ լռել, և յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ խոսե՞լ, թե՞ լռել: